15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարծում եմ, որ իմ այցը Երեւան ճիշտ քայլ էր. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում գտնվում է ԱՄՆ-ում, Ստենֆորդի համալսարանում ելույթ ունենալիս խոսել է նաեւ Հայաստան կատարած իր այցի մասին:

Ինչպես հաղորդում է “Новостник”-ը, Գյուլն ուսանողներին ասել է, որ լավ առաջնորդը պետք է նաեւ ռիսկային քայլեր անի` նշելով, որ իր այցը Երեւան Հայաստանի նախագահի հրավերով, եւս ռիսկային էր:

Նրա խոսքով` 2 երկրների համար, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն, ավելին` ունեն համատեղ պատմությանը վերաբերող վիճարկելի հարցեր, այդ հրավերը շատ կարեւոր նշանակություն ուներ:

“Ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, դա կարող էր վտանգավոր հետեւանքներ ունենալ: Ես Թուրքիայի առաջին նախագահն եմ, ով այցելել է Հայաստան: Իմ լավ տրամադրվածության հիմքում ընկած էր այն, որ 2 երկրների միջեւ հարաբերությունները փոքր-ինչ բարելավվեն: Ես դեռ հույս ունեմ, որ մեր փոխադարձ այցելությունները խորհրդանիշ կդառնան հարաբերությունների կայունացման համար: Որքան էլ որ ռիսկային էր իմ այցը Երեւան, կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր”,-հայտարարել է Գյուլը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ