“Ինչպես պատրաստել Հիսուսին” /վիդեո/
Իսպանացի ռեժիսոր Խավիեր Կրաեն դատարանի առջեւ կկանգնի` հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Ռեժիսորին մեղադրանք է հարուցվել նրա` 54 վայրկյանանոց ֆիլմի համար, որը կոչվում է “Ինչպես պատրաստել Հիսուսին”: Այն թողարկվել է 1978-ին, սակայն 2 անգամ ռեժիսորին մեղադրանք հարուցելով եւ հաջողության չհասնելով` գործը փակվել է:
Կրաեն կարծում է, որ իր հանդեպ հարուցված մեղադրանքն աբսուրդ է, քանի որ իրեն մեղադրում են մի բանում, ինչն ինքը չի արել: “Անձամբ ես հեռուստատեսությամբ Հիսուսին չեմ պատրաստել, ես չեմ հայտնվել ֆիլմում եւ ոչ մի տեղ դրանից կադրեր չեմ ցուցադրել: Եվ, ընդհանրապես, ինչպես են ապացուցում, որ ինչ-որ մեկի կրոնական զգացմունքները վիրավորված են”,-հայտարարել է ռեժիսորը:
Խավիեր Կրաեի եւ Էնրիկե Սեսենյիի “Ինչպես պատրաստել Հիսուսին” ֆիլմը պատմում է Հիսուսին պատրաստելու խոհանոցային բաղադրատոմսը: Հեռուստադիտողին խորհուրդ է տրվում անջատել Հիսուսի մարմինը խաչից, հետո մանրակրկտորեն չորացնել, ըստ ճաշակի համեմունքներ ավելացնել եւ 3 օր շարունակ պահել ջեռոցում: Ժամկետը լրանալուց հետո Հիսուսն իբր թե պետք է ինքնուրույն դուրս գա ջեռոցից:
Չնայած որ ֆիլմը նկարահանվել է 1978-ին, այն ուշադրություն է գրավել միայն 2004-ին այն բանից հետո, երբ դրանից մի հատված ցուցադրվել է “Canal+” հեռուստաընկերությամբ:
Ռեժիսորի պաշտպանությամբ հանդես են եկել իսպանական մշակութային էլիտայի մի շարք ներկայացուցիչներ:
http://youtu.be/Ud3nKbJv86U