08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոտիկանություն

Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդմամբ դիմել են  Ոստիկանության Կենտրոնի բաժին: “Փրկենք Փակ շուկան”  ֆեյսբուքայն խմբում, որտեղ հավաքված են  Երեւանի Փակ շուկայի քանդման դեմ հանդես եկող օգտատերերն ու ակտիվիստները, նախաձեռնող խմբի անդամ, “Ժառանգության” ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

“Այսօր փակ շուկայի ճարտարապետական կոթողի պահպանության օգտին հանդես եկած քաղաքացիների, ինչպես նաեւ տեղում նրանց միացած բնակիչների ստորագրություններով /58 ստորագրություն/ հանցագործության մասին հաղորդումը հանձնվեց Ոստիկանության “Կենտրոն” բաժանմունք: Դրանով պահանջվում է քրեական գործ հարուցել երեկվա վանդալիզմի կատարողներին, ինչպես նաեւ պատկան մարմինների հետ միջոցներ ձեռնարկել շուկայի շենքն իր նախկին տեսքի բերելու համար”:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նույն սոցիալական ցանցում ահազանգ է հնչել, որ քանդում են “Փակ շուկայի” տանիքը: Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչից հետո շինարարությունը դադարեցվել եւ “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տուգանվել էր, իսկ պատկան մարմինները հավաստիացրել էին, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող եւ պահպանության ենթակա կառույցը չի քանդվի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ