19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

“ՆԻԿՕ” խանութի մոտ կրակոցներից տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական  հաղորդագրության, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ եւ 10 րոպե […]

Սպիտակում ՀՀՇ-ական Անանիկը համեմատվում է ՀՀԿ-ական թեկնածուի հետ

Փետրվարի 12-ին կայանալիք Սպիտակի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը: Վերջինս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը  ներկայացրել էր թիվ 29 ԸԸՀ, բացի նախընտրական գրավի մուծման անդորրագրից: Միայն առաջադրման  վերջին օրը նա կտրոնը ներկայացրեց հանձնաժողովին: Սպիտակում խոսում են, թե ՀՀՇ-ական թեկնածուի գրավը` 500 հազար դրամ վճարել է հանրապետական […]

Տարածաշրջանում կլինի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հունվարի 17-28-ը կայցելի Բաքու, Ստամբուլ եւ Երեւան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:   Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան […]

Դարձյալ Սելիմի լեռնանցքը

Հունվարի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ , ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը: Հիշեցնենք, որ  ընստ կանխատեսումների, այսօր հանրապետությունում հնարավոր է ձյուն տեղա:  

Սուրեն Սիրունյանը ՀԱԿ-ի ձեռքին գործիք չի դառնա. Առավոտ

“Մարտի 1”-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը “Առավոտ”-ին ասել է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետ է վերցնելու իր  բողոքը: Թերթի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումն ու ինչո՞ւ այդ խնդիրը հիմա ծագեց եւ ոչ թե մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի առաջ` […]

“Կամանդուշչի” Սամվել Բաբայանը ընդդիմադի՞ր. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի,  առաջիկայում Հայաստան է վերադառնալու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, մեծ պարտքեր վերցնելով իր մտերիմներից, տեւական ժամանակ է` անհետացել է: Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է փակել Բաբայանի պարտքերը, գրավից հանել նրա եւ ընկերների տները` պայմանով, որ գեներալը դառնա Սերժ Սարգսյանին ընդդիմություն ու ակտիվ աշխատի նրա դեմ: […]

Օրվա երկրորդ կեսին ձյուն կգա

Ըստ Մետեո TV-ի, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Հունվարի 18-ին սպասվում է ձյուն, առանձին վայրերում կդիտվեն առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, բայց հունվարի 19-ին կնվազի 8-10 աստիճանով: Հնարավոր է բուք, քամու ուժգնությունը՝ 15-20 մ/վրկ, եւ ցածր տեսանելիություն: Հունվարի 18-ին, օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքում կդիտվեն տեղումներ, նախ` ձնախառն անձրեւ, իսկ երեկոյան` […]

Խաչիկը “նստել է” Ծառուկյանի ականջին. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկը Գալստյանը կարծես մոռացել է իր գործառույթների մասին եւ իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում:  Թերթի տեղեկություններով, Գալստյանը կուսակցությունում նեղացնում է բոլորին, առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը: ” Հավանաբար Խաչիկը կուսակցության ներսում “սիմպատիայով” է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը […]

Հնդկաստանը հայերի աչքերով

Հնդկաստանի Հանրապետության  օրվա 63-րդ տարեդարձին նվիրված հունվարի 20-ից 22-ը “Նարեկացի” արվեստի միությունում կկայանա “Հնդկաստանը հայերի աչքերով” թեմայով լուսանկարների ցուցահանդեսը:  Լուսանկարների հեղինակներն են այն հայերը, ովքեր եղել են Հնդկաստանում: Միաժամանակ ցուցահանդեսը, ըստ կազմակերպիչների,  կհամախմբի հնդկական մշակույթով հետաքրքրվողներին, ինչպես նաեւ այն առիթ է մեկ անգամ  հայ-հնդկական ամբողջ համայնքի խնդիրները քննարկելու: Ցուցահանդեսի գաղափարը` “Հայ-հնդակական Բարեկամություն” ՀԿ-ն է, որին […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված