27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Փուչիկների պայթյունից տուժածներին վիրահատել են

 Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն վիրահատել է մայիսի 4-ին փուչիկների պայթյունից տուժած երկու հոգու: Վիրահատությունը կատարվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում: Երկու տուժածի վիրահատություն էլ նախատեսված է այսօր` մայիսի 19-ին: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի […]

Երրորդը Սյունիքի մարզպետն է

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադառնալով իր հնարավոր տեղափոխությանը`  ասել է, որ Հայաստանում 3 լուրջ պաշտոն կա` Հայաստանի նախագահինը, պաշտպանության նախարարինը եւ Սյունիքի մարզպետինը: “Դե քանի որ առաջին երկուսը հաստատ ինձ չեն տա, ապա ավելի լավ ա երրորդը պահեմ ու հանգիստ տեղս նստեմ”,-կես կատակ, կես լուրջ ասել է Սուրիկ Խաչատրյանը:

ՀՀԿ-ԲՀԿ ամուսնական դրամա

Իր ֆեյսբուքյան էջում հերթական քաղաքական վերլուծությունն է թողել ‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Մասնավորապես. ‘Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կամ ՀՀԿ-ԲՀԿ թատերական ներկայացումը նման էր վիճված ամուսնական զույգի դրամային, որտեղ ամուսինը ամեն մի վեճից հետո կնոջը անընդհատ ճամպրուկներով ղրկում է հորանց տուն, իսկ կինը վիճվելուց ու տունը լքելուց առաջ, ի պատասխան եւ ի ցտեսություն, դամաշնիկն է շպրտում […]

Հայոց բանակը համալրվում է պրոֆեսիոնալ սերժանտական կազմով

Ս. թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը: Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով  երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ եւ ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը […]

Օրհնվեց ու տեղադրվեց Աշոտ Երկաթի պատմական սուրբ խաչի կրկնօրինակը

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրման եւ օրհնության կարգը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, սպաներ եւ հոգեւորականներ: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ […]

Մոսկվայում ձերբակալել են տասնյակ ընդդիմադիրների

Մոսկվայում  15 մարդ է ձեռբակալվել մայիսի 19-ի գիշերը ‘’Բարիկադնայա’’ մետրոյի շրջակայքում, երբ  փորձ է արվել ցրել ընդդիմության ճամբարը: Դեռ մայիսի16-ին ընդդիմադիրները հավաքվել էին Չիստիե պրուդի վայրում: Այդ ժամանակ ձերբակալվել էին 20 ընդդիմադիր: Այս գիշեր ‘’Բարիկադնայա’’ մետրոյի մոտ ձերբակալվածների շարքում է եղել ‘’Սոլիդարնոստ’’ շաչժման համանախագահ Իլյա Յաշինը, որը 10 օր վարչական կալանքի էր դատապարտվել: Արդեն այսօր […]

Մեկնարկել է “Մեծ ութնյակ”-ի գագաթնաժողովը

 “Մեծ ութնյակի” 38-րդ գագաթնաժողովում կքննարկվեն  մի քանի երկրների հետ կապված անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի։ Արդեն  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վաշինգտոնյան նստավայրում մեկնարկել է գագաթնաժողովը: Մասնակիցների կազմում են Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, […]

ԱրմենՏելի հեռախոսների լռելը կուսակցական պատվե՞ր էր. Առավոտ

Հայաստանում իսկապես ամեն ինչ անձնավորված է:  Նման տեսակետ է հայտնում “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում: “Եթե նայես կայքերում մամուլի տեսությունը, ապա մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են` Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը: Կամ` մշակույթի նախարարը ՀՀԿ-ի՞ց է լինելու, ԲՀԿ-ի՞ց, թե՞ անկուսակցական: Իհարկե, հիշյալ երկու կուսակցությունների, հնարավոր նախարարի, նրա բարեկամների, ինչպես նաեւ` նախարարության […]

Գյուղնախարարը այս տարի չի՞ աղոթելու. Հայացք

“Էն տարի գյուղնախարարն ասում էր` դաշտերն ու այգիները կօրհնենք, որ բերքն առատ, չոռ ու ցավն էլ` հեռու ըլնի: Բա ո՞ւր ա, բա ընչի՞ էլ ձեն-ձուն չի հանում: Այգիները ձեռից գնում են, հերու ծառերն էլի հիվանդ էին: Ինչ սրսկում ենք, չի օգնում, մրգի պտուղն էլի չեչոտում ա”,- “Հայացք” օրաթերթի հետ  հեռախոսազրույցում դժգոհել է Վայոց ձորի մարզի […]

Ռոդ Այլընդը աջակցում է Արցախին.Ազգ

Ամերիկյան Ռոդ Այլընդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որով իր աջակցություն է հայտնում Արցախի անկախությանն ու նաեւ ամերիկյան ղեկավարությանը կոչ անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:  Այս մասին գրում է “Ազգ” օրաթերթը: Ներկայացուցիչներ Ֆոքսի, Մաթիելոյի, Կորվիսի, Մաքնամարայի եւ Բեննեթի առաջարկած բանաձեւով նաեւ խրախուսական վերաբերմունք է արտահայտվում Արցախի` որպես ազատ ու անկախ ժողովուրդ զարգանալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված