Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, մեծամասնական ընտրակարգով, մարտի 17-ի դրությամբ առաջադրումներ դեռեւս չկան թիվ 1, 22, 40 ընտրատարածքներում: Առաջադրված բոլոր թեկնածուները տղամարդիկ են: Եւ այսպես. Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Ալբերտ Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը/ՀՀԿ/, եւ անկուսակցական Վլադիմիր Կարապետյանը: Թիվ 3-ում` ”Քեթրին” բարեգործական […]
Henaran.am-ի թղթակիցն այսօր ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նպատակով են ԲՀԿ ակտիվիստները կամ ԲՀԿ-ի համար աշխատողները /իրենք են այդպես ներկայանում,-խմբ./շրջում մայրաքաղաքի եւ մարզերի տներով եւ բնակիչներից փորձում ճշտել, թե ում օգտին են քվեարկելու մայիսի 6-ին: Քաղաքաշինության նախարարն ասել է, որ այդ մասին տեղեկություններ չունի: “Նման խնդիր չունենք, կոնկրետ փաստեր կա՞ն` ներկայացրեք”: […]
Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ինքը պ-ն Օսկանյանին պարզապես հիշեցնում է, որ նա այլեւս այն իշխանական կուսակցության անդամն է, որը վերջին 5 տարիների ընթացքում քաղաքական պատասխանատվություն է կրել քաղաքական եւ տնտեսական կուրսի համար: Հիշեցնենք, որ Օսկանյանը խոսել է […]
Մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր […]
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը Գյումրի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` Սայաթ-Նովայում գովազդային վահանակ է տեղադրել մոտ 20 օր առաջ: Վահանակը սոցիալական է, պարզապես “Բալասանյանների ընտանիք հիմնադրամը” հիշեցնում է, որ պետք է հարգել մեծերին: Գյումրեցիները , մեր աղբյուրի փոխանցմամբ, զարամացել են, մտածում են ու չեն հասկանում, թե ինչ է ուզում սրանով ասել պատգամավորության թեկնածու պարոն Բալասանյանը: […]
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց բլոգներից մեկում հայտնված այն տեղեկությունը, որ ՀԱԿ համամասնական ցուցակը հրապարակվել է: ” Այն վերջնական փուլում է, պատրաստ լինելուն պես կներկայացվի հանրությանը; Սակայն հաստատ այսօր դա չի լինի”,-ասաց խոսնակը: Մեր այն հարցին, թե առաջիկա 2 օրերին կհրապարակվի, ասաց` գուցե, հստակ չեմ կարող ասել: Հիշեցնենք, որ […]
Մարզահամերգային համալիրում, որտեղ մեկնարկել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարը, լրագրողները նկատելով կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, փորձեցին հարցեր ուղղել նրան: Սակայն Ծառուկյանը հրաժարվեց` ասելով, որ հետո կխոսի: Նրա հետեւից գալիս էր մայրը` Ռոզա Ծառուկյանը եւ տեսնելով որդուն` լրագրողների բանակում, ասաց. “Սրանց նայի, ինչ եք ուզում մարդուց, թողեք գնա գրանցվի էլի…”: http://www.youtube.com/watch?v=McjOddsHaoE&feature=youtu.be
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն այսօր կուսակցության 6-րդ համագումարից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես, նա չի մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որտեղ կոշտ քննադատության է ենթարկվում ՀՀ տնտեսական վիճակը: Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով են պայմանավորված գործող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ նախագահի ելույթի քննադատական շեշտադրումները: “Գնացեք իրեն հարցրեք: Ինձ ազատ թողեք: Գնացեք համեմատական […]
Սյունիքի մարզում առատ տեղումները շարունակվում են , ինչի հետեւանքով փակվել են մարզի մի շարք համայնքային եւ ներհամայնքային նշանակության ճանապարհներ: Գարնանը նման տեղումներ մարզում վերջին անգամ 10 տարի առաջ է եղել: Ձյան հաստությունը Գորիսում արդեն հասել է 60, Մեղրիի լեռնանցքում 40, Կապանում` 20, Սիսիանում 35 սմ-ի: Մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները դժվարանցանելի են: Մառախուղը […]