Դաժան սպանություն Վաղարշապատում
Մայիսի 27-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայ եւ Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա:
Հիշյալ վայրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 1964 թ. ծնված Մայիս Խաչիկյանի դիակը` բռնության հետքերով:
Ոստիկանության ծառայողների կողմից ‘տաք հետքերով’ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Մարատ Մարգարյանն իր ‘Նիսան-Մարչ’ մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարված հասցնելով, սպանել է Մ. Խաչիկյանին, դիակը տեղափոխել եւ գցել է ջրատարի մեջ ու հեռացել:
Մարատ Մարգարյանը ‘Զվարթնոց’ օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ-ից մեկնելիս հայտնաբերվել եւ ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է իր կատարած սպանությունը:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Մարատ Մարգարյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից