27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է ԼՂ-ին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

ԱՄՆ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2013-ի ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը եւ քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում` ներառյալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը:

Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց “նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության զոհերին եւ հակամարտության հետ կապված կարիքների համար”: Ի հավելումն` հանձնաժողովը կոչ արեց “հասնել հակամարտության խաղաղ լուծմանը”, իսկ օրինագիծը ֆինանսավորումը կապահովի “փոխվստահության ստեղծման միջոցառումների եւ հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործողությունների համար, ինչը վերաբերում է նաեւ ԼՂ-ին”:

Օրինագծին առնչվող աղբյուրներում նշված է, որ տնտեսական եւ ռազմական աջակցության առումով Հայաստանի ֆինանսավորման առաջարկված մակարդակը համապատասխանում է նախագահի կողմից արված պահանջին, ըստ որի պետք է հատկացվի 27,33 մլն դոլար տնտեսական աջակցության համար, 2,5 մլն դոլար Համաշխարհային առողջապահության ծրագրի համար, 2,82 մլն  դոլար թմրամիջոցների միջազգային վերահսկման եւ իրավապահության համար: Վարչակազմը նաեւ կոչ արեց Հայաստանին ներկայացնել 2,7 մլն դոլար օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար, եւ 600 հազար  դոլար միջազգային ռազմական կրթության ծրագրի համար:

Սենատոր Պատրիկ Լիհին, ով օտարերկրյա գործողությունների հատկացումների հանձնաժողովի նահանգային նախագահողն է, նշեց, որ չնայած  ըստ “երկկուսակցական օրինագծի” ընդհանուր ֆինանսավորումը “2,6 մլն դոլարից քիչ է նախագահի նախնական խնդրանքից, եւ 1,2 մլն դոլարով պակաս 2012 ֆինանսական տարվա մակարդակից, “համենայն դեպս առաջ է տանում 2 կուսակցությունների սենատորների կողմից նշված առաջնահերթությունները”:

Այս օրինագծի, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի օրինագծի հետ կապված հաջորդ քայլերը դեռեւս հստակ պլանավորված չեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ