22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիեւի ողջ վարչակարգը կոռումպացված է. “Amnesty International Sweden”

Երբ նախկին պահպանողական  Գորան Լինդբլադը ընտրություններից հետո զրկվեց պատգամավորի մանդատից, նա արագ անցավ խորհրդականի աշխատանքի: Այժմ նա աշխատում է որպես լոբբիստ “Եվրոպական-ադրբեջանական հասարակություն” կազմակերպության համար: Գումարը, որ նա ստանում է այդ կազմակերպությունից, ներդնում է իր ատամնաբուժական պրակտիկայում եւ ավելի քան կես միլիոն դոլար երաշխավորված եկամուտ է ստանում խորհրդարանից: Եվրոպական հարցերով նախարար Բիրգիտտա Օլսոնը կարծում է, որ Շվեդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Լինդբլադի գործողությունները ոչ այլ ինչ են, քան դատապարտելի:

2010-ի ընտրությունների արդյունքում Լինդբլադը` 13 տարի խորհրդարանում աշխատելուց հետո, դուրս մնաց: Եվրախորհրդում նա խորհրդարանական պատվիրակության, ինչպես նաեւ Եվրոպայում դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների զարգացման հետ կապված կոոպերատիվ կազմակերպությունների ղեկավարն էր: Լինդբլադը նաեւ Խորհրդարանական հանձնաժողովի փոխխոսնակն էր:

Ընտրություններից մեկ շաբաթ հետո նա կապ հաստատեց “Եվրոպական-ադրբեջանական հասարակություն” կազմակերպության հետ, որն աշխատում  է ադրբեջանցիների համար Եվրոպայում: 2010-2011-ին նա սկսեց աշխատել որպես այդ կազմակերպության լոբբիստ Բրյուսելի գրասենյակում: Կազմակերպությունը սերտ կապերի մեջ է Ադրբեջանի բռնապետական վարչակարգի հետ: Կազմակերպության ղեկավար Թեյլ Հեյդարովը ադրբեջանցի նախարար Քամալադդին Հեյդարովի որդին է: Ամերիկացի դիվանագետների էլեկտրոնային նամակագրությունից, որը հրապարակել է “WikiLeaks”-ը, կարելի է ենթադրել, որ “Եվրոպական-ադրբեջանական հասարակություն“-ը մի կազմակերպություն է, որը խոսում է ադրբեջանական վարչակարգի կողմից:

“Հասարակությունը պնդում է, որ ինքն առանձին աջակցող խումբ է, սակայն նրա օրակարգում եւս արտահայտվում է Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապը”,-գրում է Ադրբեջանում գտնվող ամերիկացի դիվանագետներից մեկը:

Ընտանիքն էլիտար խավի մի մասն է. Հեյդարովը պատկանում է բացարձակապես Ադրբեջանի էլիտար խավին` քաղաքականապես եւ տնտեսապես, եւ ղեկավարում է մի ընկերություն, որն արտադրում է ամեն ինչ` հյութերից մինչեւ խավիար:

“Մենք գիտենք, որ ողջ  վարչակարգը կոռուպացված է եւ վերահսկվում է Ալիեւի ընտանիքի կողմից, որը հսկայական հարստություն ունի: Այն նրանցից միայն մի քանիսի համար է հասանելի չնայած: Հեյդարով ընտանիքը եւս այդ վերնախավի մի մասն է”,-ասում է “Amnesty International Sweden” կազմակերպության մամլո քարտուղար Էլիզաբեթ Լոֆգրենը:

Ադրբեջանն ուշադրության կենտրոնում հայտնվեց “Եվրատեսիլ” երգի մրցույթի պատճառով, հատկապես այդ երկրում տիրող մարդու իրավունքների խղճուկ վիճակի ֆոնի վրա: “Amnesty International Sweden”-ն ասում է, որ կազմակերպության լոբբիստը պետք է միշտ հիշի, որ իր գործն է օգնել: “Եթե դու որպես լոբբիստ ես աշխատում Ադրբեջանի համար, պետք է իմանալ, որ դու գտնվում ես մարդու իրավունքների խախտումներին աջակցելու ռիսկի տակ”,-ասում է Էլիզաբեթ Լոֆգրենը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ