24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայտնի են Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները /վիդեո/

Հայտնի  են դարձել Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները: “Արմավենու ոսկե ճյուղին” արժանացել է Միխայել Հանեկեն “Սեր” ֆիլմով: Սա արդեն 2-րդ “Արմավենու ճյուղն” է Հանեկեի համար: 2009-ին ռեժիսորը մրցանակ է ստացել “Սպիտակ ժապավեն” ֆիլմի համար: Այժմ նա դարձավ 7-րդ ռեժիսորը Կաննի կինոփառատոնի պատմության մեջ, ով կրկնակի մրցանակակիր է:

“Գրան-պրիին” արժանացել է իտալացի Մատտեո Գարոնեն “Իրականություն” հեռուստաշոուի համար: Գարոնեն եւս նախկինում եղել է Կաննի “Գրան-պրիի” մրցանակակիր:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել մեքսիկացի Կառլոս Ռեյգադասը` “Խավարից հետո լույս է” դրամայի հեղինակը: Լավագույն դերասան է ճանաչվել Մադս Միկելսենը` “Որսորդություն” ֆիլմում իր դերի համար, որտեղ նա մարմնավորում է մանկապիղծի կերպար:

Լավագույն կանացի դերի մրցանակը կիսել են Քրիստինա Ֆլուտուրը եւ Կոսմինա Ստրատանը` “Բլուրներից այն կողմ” ֆիմում մարմնավորած կերպարների համար: Ֆիլմի սցենարը եւս լավագույնն է ճանաչվել:

http://youtu.be/ekjfj8sLFqs

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ