31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոչ` Մազրայի ոսկու հանքի կապակցությամբ

Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ ս. թ. մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին տեղեկացանք լրատվամիջոցներից եւ ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից: Սակայն ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը եւ Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաեւ բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետեւանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է` առանց գիտակցելու դրա կործանարար հետեւանքները: Ցավում ենք նաեւ, որ տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղությունները չեն դառնում պետական քաղաքականության մաս, եւ հանրությանը պարտադրվում են ոչ-կայուն, հեռահար հաշվարկներ չունեցող, ներկա եւ ապագա սերունդների կենսական միջավայրը ապականող, ինչպես նաեւ նրանց առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը հաշվի չառնող տնտեսական ծրագրեր:

Հայաստանի ամենախոցելի, եւ ազգային ու համաշխարհային նշանակության էկոհամակարգ ունեցող տարածաշրջանում, բաց հանք շահագործելու այս մտադրությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Հույս ունենք, որ տարածաշրջանի բնակչությունը կկարողանա դրսեւորել ճիշտ դիրքորոշում եւ կընտրի զարգացման կայուն ուղի, որի լավագույն հնարավորությունն այսօր այն ունի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության խնդրանքով եւ անմիջական մասնակցությամբ հաստատվել է “Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում” խոշոր դրամաշնորհային ծրագիրը՝ Գերմանական զարգացման բանկի 8,25 մլն եվրո արժողությամբ ներդրումով (ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հունվարի 30-ի ասուլիս): Այս ծրագրի իրականացմամբ տարածաշրջանի 12՝ այդ թվում Ծավ համայնքում, խթանվելու են կայուն սոցիալ-տնտեսական ծրագրեր, ստեղծվելու են գյուղատնտեսական արտադրության նոր հնարավորություններ եւ վերջապես՝ ներդրումներ են կատարվելու պահպանվող տարածքների կառավարման հզորացման ուղղությամբ: Այս ծրագիրն իր նշանակությամբ բացառիկ է, քանի որ նպատակաուղղված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվող Կենսոլորտային պահպանավայր ստեղծելուն: Այս ծրագիրը ու հանքի անմիջական հարեւանությամբ գտնվող պահպանվող տարածքները (Շիկահող արգելոցը, Արեւիկ ազգային պարկը, Խուստուփի նախատեսվող արգելավայրը) եւ ոսկու ներկայացվող բացահանքը պարզապես անհամատեղելի են: Անընդունելի է նաեւ Կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիրը բացահանքով վտանգի ենթարկելու այս փորձը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ