Սերժ Սարգսյանը Սարդարապատում է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատում էր: Նա ծաղկեպսակ դրեց առաջին հանրապետության հուշարձանին, որից հետո նա մոտեցավ Սարդարապատի բարձունքին բացված տոնական սեղաններին: Սերժ Սարգսյանին “Մեր տուն” հասարակական կազմակերպության աղջիկները հունիսի 18-ին հրավիրեցին իրենց տուն:
Կազմակերպությունը գործում է Էջմիածին քաղաքում, եւ այստեղ օթեւանում են մանկատան շրջանավարտները, այսինքն` նրանք, ովքեր արդեն չափահաս են: Աղջիկները հանրապետության նախագահին հուշանվեր տվեցին: Նախագահը խոստացավ` եթե հունիսի 18-ին որեւէ կարեւոր գործ չլինի երկրի քաղաքականության հետ կապված, անպատճառ նա կմասնակցի: “Իսկ եթե ես չկարողանամ գալ, ապա ինչքան հասկացա, տիկին Ռիտան արդեն եղել է ձեր տանը, եւ այս անգամ էլ անպայման կլինի”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի հետ են նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Սարդարապատի հուշահամալիրում տոնակատարությունը շարունակվում է: