17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փրկենք “Փակ շուկան”. ակտիվիստներն ահազանգում են

Երեկ երեկոյան “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում ահազանգեր են հնչել, որ քանդում են Փակ շուկան: Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում եւ պահպանության ենթակա է: Սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է “Փրկենք Փակ շուկան” նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչից հետո շինարարությունը դադարեցվել եւ “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տուգանվել է:

Նշենք, որ իրավասու մարմինները  եւ անձամբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բազմիցս հավաստիացումներ են տվել, որ “Փակ շուկայի” տարածքում իրականացվող շինաշխատանքները կընթանան օրենքի շրջանակներում եւ մշակութային հուշարձանը չի տուժի:

Ակտիվիստների փոխանցմամբ, բարձրացված աղմուկից հետո “Փակ շուկայի” տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Տեղում եղել են ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության աշխատակիցները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ