31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսուհետ ՕԵԿ-ում` միայն երաշխավորներով

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ՕԵԿ-ական տեղակալ Իշխան Խաչատրյանը մայիսի 28-ի` Հանրապետության տոնի առիթն օգտագործեց ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ “ՕԵԿ-ը կա եւ կլինի”:

Նշենք, որ վերջին օրերին հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ը ուժը կորցրած է հայտարարում կուսակցության նախկին անդամատոմսերը եւ կուսակցության անդամագրման նոր` խստացված կարգ է սահմանում: Այս փաստն, իհարկե, չվրիպեց ԶԼՄ-ների եւ քաղաքական շրջանակների ուշադրությունից եւ տարաբնույթ մեկնաբանությունների, ընդհուպ մինչեւ սոցիալական ցանցերում “ՕԵԿ-ի մահարձան” լուսանկարների տարածման տեղիք տվեց:

Իշխան Խաչատրյանն այսօր հայտարարեց, որ ՕԵԿ-ը դժգոհ է մայիսի 6-ի խորհդարանական ընտրությունների արդյունքներից եւ իր կուսակիցների հոծ բազմությունից ավելի շատ ձայն էր ակնկալում:

“Բնականաբար մենք դժգոհ ենք մեր ստացած քվեներից եւ մենք ընդունում ենք, որ ավելի շատ  քվեներ պետք է ստանայինք: Այն 170 հազար անդամները հոգով եւ մտքով ՕԵԿ-ականներ են, բայց ավելի նվիրված կուսակցականների անդամագրում ենք սկսել”,-ասաց Իշխան Խաչատրյանը:

Նա նշեց, որ շատ ՕԵԿ-ականների “գաղափարից հետ պահեցին” ընտրակաշառքները: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ի բաժանած ընտրակաշառքների մասին էլ շատ խոսվեց նախընտրական շրջանում, Իշխան Խաչատրյանն արձագանքեց.”ՕԵԿ-ը երբեք ընտրակաշառք չի բաժանել”:

Լրագրողների համառ պնդումներին, թե ի՞նչ ընտրակաշառքների մասին է խոսքը, ո՞ր քաղաքական ուժի կողմից տրված, Իշխան Խաչատրյանն ասաց.”Ես նկատի ունեմ այն քաղաքական ուժերին, ովքեր առավելագույն ձայներ տարան”:

Իշխան խաչատրյանի խոսքով, պայմանավորված այն հանգամանքով, որ ՕԵԿ-ը 170 հազար անդամ ունի, բայց ստացել է 83 հազար ձայն, կուսակցությունը խստացնում է ՕԵԿ-ի անդամագրման կարգը: Այուհետ, ՕԵԿ-ական դառնալ ցանկացողները պետք է երկու երաշխավոր գտնեն: Նոր անդամատոմսերը լինելու են նոր լոգոյով:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում երաշխավորներին, եթե նորելուկ ՕԵԿ-ականները չարդարացնեն կուսակցության հույսերը: Իշխան Խաչատրյանն ասաց, որ  “ փառք ու պատիվ” կլինի այն երաշխավորողին, որը գաղափարին նվիրված կուսկացականի կերաշխավորի, բայց հակառակ դեպքում նրան “տույժ ու տուգանք” չի սպասվում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ