31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՕԵԿ խմբակցությունից ինքնաբացարկներ չեն լինի. Իշխան Խաչատրյան

“Իմ ինքնաբացարկի մասին տեղեկությունը ժամանակավրեպ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը`  Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ մասին շրջանառվող տեղեկությունները:

Իշխան Խաչատրյանն ասել է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության կազմում փոփոխություններ չեն սպասվում:

“Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, քարտուղար Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, ես, Սամվել Թադեւոսյան եւ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթյան”,-խմբակցության կազմը ներկայացրել է նա:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, ՕԵԿ-ում քննարկում էր Իշխան Խաչատրյանի ու Խաչիկ Հարությունյանի  ինքնաբացարկի հարցը, որպեսզի ՕԵԿ երիտասարդներ Դավիթ Կարապետյանն ու  Նելսոն Զուլոյանը մանդատ ստանան:

Անդրադառնալով ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը, Իշխան Խաչատրյանն ասաց, որ հենգանքով է վերաբերվում այդ որոշմանը : Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի հետ ՕԵԿ-ի` կոալիցիա կազմելուն, բանախոսն ասաց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում եւ ամեն ինչ պարզ կդառնա մի քանի օրից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ