20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 17, 2023

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի․News.am

News.am-ը գրում է․ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը: Նա ասաց, որ դատարանի որոշմանն իրենք ծանոթացել են. «Առնազն ապօրինի եւ անհիմն որոշում է: Պատրաստվում ենք Վռճաբեկ բողոք ներկայացնել»:

Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված. Րաֆֆի Հովհաննիսյան

Չարժե մի ավելորդ շնչով անգամ անդրադառնալ հայոց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ աթոռով գերագույն հրամանատարի՝ արդեն բացահայտորեն հայրենամատնիչ, հարափոփոխ ինքնարդարացումներին։ Այսքանը բավական է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Մեր Հայրենիքն ու նրա պետական ընթացքն անդունդի եզրից դեպի հառաջ ցատկ տալու համար նույնպես բավական է, […]

Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: «Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ», […]

«Որոշումս կայացրել եմ». Հենրիխ Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին իսկ օրից փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց՝ ապարդյուն։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նա հայտարարեց, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։ «Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ […]

«Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի, որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Чучело гороховое ! Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի, որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։ Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են։ ՌԴ-ն ու Արեւմուտքն Ուկրաինայում բացահայտ պատերազմի մեջ են, ավելին Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով նրանք այս պահին թշնամիներ են։ Ու այս իրավիճակում […]

Արագածոտնի մարզպետի կինը պաշտոն կստանա․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն առաջիկայում կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն։ Հատուկ մարզպետի կնոջ համար որոշել են վերակազմակերպել կառույցը, ավելի խոշորացնել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։ Կառույցը գրեթե ձեւավորված է։ Եկող շաբաթ պաշտոնանկ կանեն Աշտարակի մշակույթի տան ներկայիս տնօրեն Արմինե Հեպոյանին ու կնշանակեն նոր տնօրենին՝ Մարինա Մկրտչյանին, ով ներկայում Աշտարակի Վարդգես […]

«44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային: Թեմայի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական, ռազմական, գաղափարական ասպեկտին շատ եմ խոսել, սակայն հաշվի առնելով փաշինյանական լկտիությունը կլորացրած աչքերով սուտը մատուցելու հարցում, ևս մեկ անգամ ռազմական բաղադրիչի վրա կանգ կառնեմ: Վերջին ասուլիսում ամոթն ու ինքնասիրությունը մի կողմ դնելով […]

Իշխանությունը որոշել է քանդել բոլոր խաչերն ու խաչքարերը․ «Հրապարակ»

Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Նախօրեին համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։ Գրությամբ տեղեկացվում է․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն […]

Թորոսյանի գործը հասնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին եւ երկու անգամ բավականին երկար պահել նրան նախաքննական մարմնում: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի