19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլի հետեւից գնալով՝ ծառայում ենք Հայաստանի թշնամիներին ու ազգային չարիքին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վեհափառին ու Մայր Աթոռը պաշտպանելով՝ մեր հավատարմությունն ենք հայտնում Հայրենիքին ու Եկեղեցուն,Նիկոլի հետեւից գնալով՝ ծառայում ենք Հայաստանի թշնամիներին ու ազգային չարիքին։
Նիկոլն իրեն դրել է կամ Ներոնի,կամ Պապ թագավորի,կամ էլ՝ Մարտին Լյութերը տեղը։
Բայց դրանցից ոչ մեկի ,նույնիսկ Ներոնի հետ չի կարող համեմատվել։
Ներոնը կյանքում գոնե մի դրական բան հայ ժողովրդի համար արել է.նա 65 թ. Հռոմում արքայավայել ընդունում է Տրդատ արքային ու թագադրում նրան ,ինչպես նաեւ արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։
Իսկ ի՞նչ է արել Նիկոլը։
Հազարավոր զոհերի պատճառ է դարձել։
Շենացած հայկական Արցախը հանձնել է Ալիեւին։
120.000 արցախայերի բռնագաղթի ժամանակ անգործություն է դրսեւորել։
Հայաստանի թրքացման խորհրդանիշի է վերածվել։
Մարտահրավեր է նետել ՀՀ Սահմանադրությանն ու Եկեղեցուն։
Սա վաղուց այլեւս քաղաքական ու կուսակցական թեմա չէ։
Սա արժեքային ու անվտանգային հարց է։
Կամ Եկեղեցուն  ու Վեհափառին ենք սատարում,կամ՝ Նիկոլին ու Հայաստանի թշնամիներին։
Ընտրություն պետք է կատարենք յուրաքանչյուրս։
Ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել,իսկ՝ դո՞ւք»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ