25 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դուք սարսափում եք քաղաքական և կշռադատված խոսքից․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվանից մի խումբ դեգեներատ քաղաքական տհասներ բան ու գործ թողած կենտրոնացել էին հերքելու այն պարզ իրողությունը, որ ՀՀԿ-ի դեմ ներընդդիմադիր արշավների հիմքում առաջին հերթին ձայն փախցնելու և ՀՀԿ-ի հաշվին ինքնահաստատվելու հանգամանքն է:
Ես հասկանում եմ, որ իրենց համար կշռադատված քաղաքական խոսք լսելը դժվար է ու բարդ, բայց ապերներ, հասկացեք, որ եթե քաղաքական գործընթացի մեջ եք ու հրապարակ եք մտել, պտի պատրաստ լինեք ձեր քայլերին պատասխան ստանալու, առավել ևս, որ դա է պարզ իրականությունը: Եթե դուք սովոր եք որ ձեզ, ձեր թիմին կամ առաջնորդին պետք է անձնական որակումներ տրվի` դա ձեր խնդիրն է ու ձեր բռնած ճանապարհը:
Ավելին, դուք սարսափում եք քաղաքական և կշռադատված խոսքից և դրդում, որպեսզի ձեր առաջնորդին ուղղվածը լինի ոչ քաղաքական հարթությունում, որովհետև դուք ընդամենը գործիք եք և պատասխանը ձեզ պատվեր իջեցնողներին է ուղղվելու:
Դուք սովոր եք միայն անձնական տիրույթի քուչի բազարների մեջ մտնել, իսկ բովանդակային ու քաղաքական խոսքը ձեզ ուղղակի հասու չի, ու ասեմ՝ դա հեչ լավ բան չի, երկար չեք ձգի։
Օրինակ` ես զարմանում եմ Աբրահամյան Տիգրանի հանգստության վրա, ով կարող է հանգիստ նստել ու խոսել երևույթների մասին, որոնց առանց էմոցիաների կամ հայհոյանքի դժվար է անել, բայց ես իր ձևով չեմ անի և ուղիղ կասեմ, որ ընդդիմադիր դաշտում շատ դիրքավորվածներ գիտակցված, թե չգիտակցված ընդամենը Նիկոլի հաճախորդի ֆունկցիա ունեն:
Էսա»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ