20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2022

Ինչ է ասել ընդդիմությունը ԱՄՆ կոնգրեսականներին. Հրապարակ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին եւ կոնգրեսականները կիրակի փակ հանդիպում են ունեցել նաեւ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հետ։ Մասնակցել են Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը։ Հանդիպումից որոշ մանրամասներ ենք իմացել: Բոլոր կարեւոր հարցերին կոնգրեսականները լղոզված պատասխաններ են տվել, դիցուք` Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, Հայաստանի սուվերեն տարածքից […]

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմելէ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին եւ սպասում է պատասխաններին: Իսկ ինչից հետո է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, […]

Նոր հանդիպում կկայանա՝ 3+2+2 ձևաչափով. Հրապարակ

Թերթը գրում է.  «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Սաղաթելյանը հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 94. Ժողովուրդ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին (սեպտեմբերի 13-ին), խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ […]

Ինչու է Փաշինյանը խոսափողը դարձած պատգամավորը թաքցնում իր կենսագրությունը. Ժողովուրդ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խնամքով թաքցնում է իր կենսագրական տվյալները: Բոլորովին վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ նա դուրս է մնացել հայ-ռուսական սլավոնական համալսարանից, «կտրվել է» քննությունից ու հեռացվել։ Մինչդեռ, ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում մինչեւ այսօր նշված է, թե 2019-ին պատգամավորն ընդունվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրա ու դեռ շարունակում է սովորել: […]

ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ: Մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից: Բանն այն է, որ առկա հակամարտային բարդ վիճակը և ներքաղաքական ծանր ճնշումները մեծապես անհանգստացնում են քպականներին, ուստի մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին, որպեսզի հանկարծ ու իշխանությունը […]

Երկրորդ գերին ում սպանել են …..

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը  իր էջում գրում է․ «Երկրորդ գերին ում սպանել են …..   Խաղաղության ենք գնալու սրանց հետ այո՞։ Ցավդ տանեմ ՀԱՅ Զինվոր….Ցաաաաաավդ….   Թշնամին Գերիա վերցնում,հետո տեսանյութ տեղադրում,երկու օր անց փոխանցում…. Նկարում՝ Շավարշ Մարգարյանն է, պատերազմը սկսելու հաջորդ օրը ադրբեջանական մամուլը տարածել էր տեսանյութ, որտեղ վիրավորում ստացած Շավարշը անգիտակից վիճակում էր։ Գերի […]

«Քանի դեռ Հայաստանում պարտություն բերած ու պոպուլիստ ռեժիմն է իշխում՝ և հարձակման վտանգ կա, և նոր կապիտուլյացիայի». Էդուարդ Շարմազանով

Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի հատ կողմնորոշվեք էլի..   Մեկ ասում եք՝ տիկին Փելոսին եկավ ու ստիպեց Ադրբեջանին հրաժարվել ռազմական լուծումից,հիմա էլ ասում եք՝ Երասխի ու Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիները հարձակում են պատրաստում։ Քանի դեռ Հայաստանում պարտություն բերած ու պոպուլիստ ռեժիմն է իշխում՝ եւ հարձակման վտանգ կա, եւ նոր կապիտուլյացիայի։   Ակնհայտ է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի