Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից, այս մասին հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։ Ինչ վերաբերում է «Լայֆ Երևան» տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին՝ դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը», […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։ – Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն, – հարց է ուղղել լրագրողը։ – Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար: «ԱՊՀ-ն կարող է օգնել կարգավորելու Բաքվի և Երևանի միջև իրավիճակը»,- հայտարարել է Լավրովը, ում խոսքերն է մեջբերել «ՌԻԱ»-ն։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա […]
ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» կայքում ներկայացված են դրվագներ՝ թշնամու՝ սեպտեմբերի 13-14-ին հարձակման ընթացքում հայ զինծառայողների գործած սխրանքներից. «2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարևան դիրքերին: Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ տարօրինակ կերպով, Գլխավոր շտաբը անընդհատ քարոզչական առաջնագիծ է բերվում, ընդ որում՝ հնչեցվող հայտարարություններն ավելի շատ խնդիրներ և հարցեր են առաջացնում, քան տրվում են հանրությանը հուզող պատասխաններ։ Պաշտպանության նախարարը, տեղակալները չեն խոսում, բայց չգիտես թե ինչու մեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը։ ԳՇ պետի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք, նրանց կարծիքը հարցրե՞լ եք։ Թե՞ «ձեռքի հետ, ոտքի վրա» բան է՝ ասել եք։ Ակնհայտ է՝ ի՞նչ է տեղի ունենում։ Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։ Արեւմուտքը լուռ էր, բայց […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ: Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր […]