22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2022

Քաղաքական շահերից ելնելով՝ ձեր տեսակին ճզմելու ենք. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է.   «Երբեք չեմ սիրել պատեհապաշտների։ Ոչ քաղաքականներին և ոչ էլ շոուբիզնեսյան…   Դրանք երբեք չեն փոխվում` ամեն իշխանության արև:   Ու որ շատ անկեղծ խոսենք` ՔՊ-ում ծանր պահերին մնացածները ավելի թասիբով գտնվեցին, քան փախնող ու հիմա ընդդիմադիր ձևացող առնետները։ Բոլորիդ լավ հիշում ենք։ Ձեզանից ոչ […]

Չկա ապագա կզած կարգավիճակով. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թշնամու կրակոցից հայ զինվոր է նահատակվել։ Հայրենիքի ու Աստծո համար նահատակվածը գնում է անմահություն։   Դուք մեր դարդը լացեք,որ ոչ մեռած ենք ու ոչ էլ թաղված՝ իրար «միս ուտելով» գոյատեւում ենք։ Չկա խաղաղության դարաշրջան։ Չկա ապագա կզած կարգավիճակով։ Չկա ապագա ՆԱՏՕ -ի ու Թուրքիայի […]

Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 5-ին ժամը 16։00-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցոլ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հովանավորությամբ։ Ճանաչված նկարիչը ցանկություն է հայտնել հոբելյանը հայրենի Վանաձորում նշելու և տրամադրել է 118 աշխատանք։ Ցուցահանդեսին կներկայացվեն հիմնականում վերջին 5 տարիներին արված աշխատանքները, որոնց […]

Ադրբեջանի գործելաոճը ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, […]

Ջերմուկում պղծել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ․ «Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր […]

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ավելի քան 500 քաղաքացու զրկել են սոցիալական երաշխիքներից․ ՀՀԿ Հանրային ընդունարան

ՀՀԿ Հանրային ընդունարանի աշխատակազմի կողմից դիմում է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացու խնդրանքով։ Քաղաքացու որդին, մասնակից լինելով 44-օրյա պատերազմին` ստացել է վիրավորում:   Մասնավորապես` կրծքավանդակի ծանր վիրավորում, կոնքի ոսկրերի, նստանյարդի վնասվածք։ Ունենալով քայլքի հավասարակշռության խանգարում, մկանային թուլություն, բժշկասոցիալական փորձաքննության համակարգման բաժինը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ծանր վիրավորումներ ստացած քաղաքացուն հաշմանդամ չի ճանաչել։ […]

Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

Արցախցի պատգամավորները միջնորդել են՝ վերանայելու Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։   Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության […]

Քաոսը տիրում է Հայաստանում: Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ խառնվել են իրար. Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քաոսը տիրում է Հայաստանում։   Չկա քաղաքական միտք, հետեւաբար նաեւ քաղաքական բանավեճ։ Բովանդակություն գրեթե չկա, ձեւ՝ ինչքան ուզես։ Փոխարենը հայհոյանքի ու սենսացիայի պակաս չկա։ Ով ասես քաղաքական հայտ է ներկայացնում, կարեւորը կարմիր գծեր հատելն ու սկզբունք չունենալն է։   Չափ ու սահման չկա, մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի