17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Քաոսը տիրում է Հայաստանում: Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ խառնվել են իրար. Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Քաոսը տիրում է Հայաստանում։
 
Չկա քաղաքական միտք, հետեւաբար նաեւ քաղաքական բանավեճ։
Բովանդակություն գրեթե չկա, ձեւ՝ ինչքան ուզես։
Փոխարենը հայհոյանքի ու սենսացիայի պակաս չկա։
Ով ասես քաղաքական հայտ է ներկայացնում, կարեւորը կարմիր գծեր հատելն ու սկզբունք չունենալն է։
 
Չափ ու սահման չկա, մեծ ու փոքր չկա։
Ինչպես կասեր հայտնի դասականը՝  էգ ու որձ խառնվել են իրար…
Մեղադրողների պակաս չկա։
Որեւէ հեղինակություն չի մնացել . ով ինչ ուզում խոսում է։
Ու նման պայմաններում մենք դեռ ուզու՞մ ենք պետություն պահպանել։
 
Պետք է գիտակցել, որ մենք բարոյական, հոգեւոր , մտավոր ու քաղաքական ազատ անկման մեջ ենք։
Սթափվել է պետք…
Հետո շատ ուշ է լինելու»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ