22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2022

Վերահաստատում ենք՝ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արցախի նախագահ

Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։   «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, […]

«Այնպես չէ, որ լուծումը պետք է ձեռնտու լինի միայն մեզ». Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ «ոչ երազանքային» լուծման կգնա (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ առաջիկայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու: Նա, սակայն, մեկ խոստովանություն արեց: «Մյուս կողմից, մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ, թեկուզ, ոչ երազանքային, բայց, այնուամենայնիվ, կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել ու գնալ այդ լուծումներով»,-ուղիղ եթերի ժամանակ ասաց նա Փաշինյանն ասաց, […]

«Մեր տղերքը կռիվ են տալիս սահմանին, տականքը քեֆ-ուրախության մեջ լակում է ու էլի ժողովրդին դնում ուղտի տեղ»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «Սրիկան իր վերջին ուղիղ եթերը ինչ-որ մի օբյեկտի զուգարանից էր անում։   Մեր տղերքը կռիվ են տալիս սահմանին, տականքը քեֆ-ուրախության մեջ լակում է ու էլի ժողովրդին դնում ուղտի տեղ։ Ժողովուրդ, ապացուցենք, որ ուղտ չենք։   Որ մեր հերոս տղերքը իզուր չեն կռվում։   Որ մեր նահատակները […]

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է․ ՊՆ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։  

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել․ Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, թե «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման»։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է նա:

Դավաճան սրիկա: Դիվերսիան դու էիր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավաճան սրիկա։   Դիվերսիան դու էիր, այն էլ՝ կենսաբանական, ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից երկու հայկական պետություններս ու ազգս կործանելու համար։ Փա’ռք հայ զինվորականներին։   Պատի’ժ սրիկա դավաճաններին»։        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի