22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2022

Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ, որի շրջանակում քննարկվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քարվաճառի և Լաչինի ուղղությամբ, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք», որ կարող է իբրև թե իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին

Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային  հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք […]

«Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, թե թույլ չեն տալու, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշիննյանն այցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը […]

Իշխանության ցուցակով գնալը նշանակում է պատասխանատվություն երկիրը ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 25-ին, մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են։ Արդյո՞ք գիտակցում են ՔՊ ցուցակներում ընդգրկվածները, նրանց պոտենցիալ ընտրողները, որ նույնիսկ ՏԻՄ մակարդակով մասնակցություն ապահովելով, ՔՊ ընտրելով ընտրում են հայրենիքի կորուստը, նոր մարդկային և տարածքային կորուստները, դեռ չեմ խոսում պատասխանատվություն կիսելու մասին։ Անկեղծ ասած հարցադրումս հռետորական է, պատասխանն էլ առանձնապես […]

Խորհուրդ են տվել խուսափել «անկանխատեսելի հետևանքներից». «Փաստ»

Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում […]

Ֆեյքերի հեթական «պորցիան». «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 10 օրվա ընթացքում իշխանությանը սպասարկող տեղեկատվական բլոկում ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել, որոնք համալրելու են բացառապես «ներքին» ճակատում «մարտնչողների» բանակը Նրանց խնդիրն է ներքաղաքական լարվածության ֆոնին տիրաժավորել իշխանությանը սպասարկող թեզեր ու «նարատիվներ», «ջարդուփշուր անել» իշխանության հեռացումը պահանջողներին։ Ստեղծվել են նաև զգալի թվով նոր կայքեր, որոնց «նյութերը» գլխավորապես […]

Որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում. «Հրապարակ»

Արցախի սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է երկքաղաքացիություն ունենալու իրավունքն ամրագրել նաև Սահմանադրությամբ, թեև Արցախում երկքաղաքացիության հարցը կարգավորված է օրենքով` դեռևս 1992 թվականի հունվարի 6-ի «ԼՂՀ անկախության մասին» հռչակագրով սահմանվել է, որ թույլատրվում է «երկակի քաղաքացիություն»: Այս անգամ որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում: Նպատակն այն է, որ Արցախի այն բնակիչները, ովքեր ցանկանում են ստանալ ՌԴ […]

Թշնամին դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի