10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2022

«Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից 2 տարի անց ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված». Միրզոյան

Հունաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում, այսօր ԱԳՆ-ում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ «Միջազգային իրավունքը կտակարանն է միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում՝ նոր ապագայի համար այս տարածաշրջանում» […]

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: «Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և […]

Գերիները ԿԽՄԿ-ի միջոցով խոսել են ընտանիքների հետ

Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները: Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։ Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի […]

Մենք կարող էինք քիչ զոհեր ունենալ, նաեւ կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ. Սեյրան Օհանյան

Փաստ է, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում եւ հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նխագահ Լեւոն տեր-Պետրոսյանի նախօրդ օրը տված հարցազրույցին: «Վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ՝ եւ […]

44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ։ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ, վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն անցավ հարձակման։ 44-օր ձգված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանվեց և ունեզրկվեց շուրջ 70 հազար հայ, ավերվեցին մոտ 17 հազար քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ, սպանվեցին հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կողմից օկուպացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի