02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2022

Բռնաբարությունը շարունակվում է

Պատկերացրեք՝ որևէ երկրի սահման թշնամին հատել ու ներխուժել է տարածք։ Ո՞րը կլինի առաջին քայլը։ Սեփական ուժերով հետ մղել թշնամուն։ Դա չի արվում։ Ի՞նչ կմտածեք այդ երկրի ղեկավարության մասին։ Երբ թշնամին անարգել, առանց որևէ դիմադրության մտնում է նրա սուվերեն տարածք, վրաններ փռում, դիրքեր ամրացնում, գյուղեր կիսում, միջպետական ճանապարհներ վերցնում, պոստեր դնում ու ասում՝ սա իմ տարածքն […]

Մանկավարժները դիմում են գրում՝ մտնելու ոստիկանություն. Ժողովուրդ

Վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի: Մեկ դրույք դասաժամ ու դասղեկական ժամեր ունեցող, հարակից այլ աշխատանքներ անող ուսուցիչը հաճախ հազիվ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու բնական է, որ նրան կարող է գրավել 400 հազար […]

Ես կոչ եմ արել պատժել ՔՊ-ին՝ մեր երկրի այսօրվա իրավիճակի համար. Մանե Թանդիլյան. Հրապարակ

Թերթի զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ – Դուք նախապես հայտարարել էիք, որ ՔՊ-ի հետ ոչ մի պարագայում դաշինք չեք կազմի։ Ընտրությունների արդյունքում կան ՏԻՄ-եր, որտեղ դուք վճռորոշ ձայների քանակ ունեք, եւ ձեր կողմնորոշումից է կախված, թե ինչ համայնքային իշխանություն կձեւավորվի։ Օրինակ, Սիսիանում արդեն պա՞րզ է, թե որ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմեք։ […]

Իշխանությունը խառն է. «վիզ դրածները» հրավիրվել են պատասխան տալու. Փաստ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա: Թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են: Մասնավորաբար, […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Հայաստանում անտեսեցին. Հրապարակ

Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երեւան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Նպատակը՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։ Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետության ղեկավարը կընդունի։ Ի վերջո, սահմանային լարվածության թուլացմում այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինյանը չի […]

ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները, որոնք դատապարտվել են Հայաստանում, հայտնվել Թուրքիայում . Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել […]

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են. Փաստ

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։ Թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի