28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բռնաբարությունը շարունակվում է

Պատկերացրեք՝ որևէ երկրի սահման թշնամին հատել ու ներխուժել է տարածք։ Ո՞րը կլինի առաջին քայլը։ Սեփական ուժերով հետ մղել թշնամուն։ Դա չի արվում։ Ի՞նչ կմտածեք այդ երկրի ղեկավարության մասին։ Երբ թշնամին անարգել, առանց որևէ դիմադրության մտնում է նրա սուվերեն տարածք, վրաններ փռում, դիրքեր ամրացնում, գյուղեր կիսում, միջպետական ճանապարհներ վերցնում, պոստեր դնում ու ասում՝ սա իմ տարածքն է։ Երկրի ղեկավարն էլ սուսիկ- փուսիկ ոչ ձայն է հանում , ոչ ծպտուն։ Նման երկիր ու իշխանություն երևի գոյություն չունենա, միայն Հայաստանն է այս վիճակում։ Եթե անգամ մի մարդու սեփական հողից կես մետր ուզեն վերցնել, կտա գլուխը կոտրի։ Ինչևէ, համարենք, որ միակ երկիրն ենք, որի սուվերեն տարածք կարող են մտնել ու «թախտեր փռել»։

Ասենք այսքանը պատկերացրիք, բայց կարո՞ղ եք պատկերացնել, որ մեկուկես տարի հետո այդ երկրի ղեկավարը սկսի աղմկել՝ բա չե՞ք ասի՝ մեկուկես տարի առաջ թշնամին օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը և պետք է դուրս գա տարածքից։ Լավ, էդ Մակրոնը քարի՞ց է, երկաթի՞ց է, որ Նիկոլին դիմանում է։ Լսենք Նիկոլ Փաշինյանի ճոռոմաբանությունը Ելիսեյան պալատում․ « 2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»։ Հաղորդումն այնպես է տրվում, որ իբր Նիկոլն ասում է, Մակրոնը վերահաստատում է։
Անկեղծ ասած այսպես եմ մտածում․ Նիկոլն այդքանն ասում է, որ Հայաստանում ասեն՝ տեսեք ի՜նչ ղեկավար ունենք է՜, իրեն կոտորում է։

Մի դատի էի մասնակցում, որտեղ մեկին բռնաբարել էին ու տարիուկես հետո էր դատարան դիմել։ Դատավորը հարցնում է՝ ինչու՞ հանկարծ որոշեցիր բռնաբարության մասին հայտնել։ Նա էլ թե՝ որ չասեն անբարոյականի մեկն եմ ու համաձայն եմ եղել։

-Դե շուտ ասեիր,- ժպտում է դատավորը։
– Բայց մինչև հիմա բռնաբարությունը շարունակվում է։
Հիմա մեր վիճակն է։ Տարիուկես է «մեր վրով անցնում են», Նիկոլը նոր- նոր ասում է, որ մեզ «ագրեսիա են արել ու շարունակում են անել»։
Լավ, մեզ ձե՞ռ ես առնում․․․
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ