30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը խառն է. «վիզ դրածները» հրավիրվել են պատասխան տալու. Փաստ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա:
Թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են: Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել, սակայն հաղթող ուժը 50 տոկոս+1 քվե չի ստացել, իշխանությունները փորձում են ամեն գնով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքը։
Ավելին, նախօրեին ողջ օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները վազվզոցի մեջ էին՝ փորձելով հնարավոր և անհնար բոլոր միջոցներով համապատասխան շրջանակների հետ կոնտակտի դուրս գալ և իրենց ցանկալի դրական արդյունքի հասնել։ Մեր տեղեկություններով, նախընտրական շրջանում իշխանության համար պարտված տարածքներում «վիզ դրածները» երեկ ընդհատակ էին անցել:
Նրանցից ոմանք, թերթի տեղեկություններով, հրավիրվել են Երևան՝ «մայր գրասենյակ»՝ քարոզարշավի ընթացքում տված խոստումների, կորցրած ձայների և ծախսած գումարների համար պատասխան տալու նպատակով

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվբա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ