21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից 2 տարի անց ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված». Միրզոյան

Հունաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում, այսօր ԱԳՆ-ում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

«Միջազգային իրավունքը կտակարանն է միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում՝ նոր ապագայի համար այս տարածաշրջանում» , – ասաց հույն նախարարը։

Նա նշեց, թե խաղաղությունը չի կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք։

«Ուզում եմ հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, ովքեր փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Ուզում եմ նշել այդպիսի մի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ», – հայտարարեց Դենդիասը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ