22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմելէ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին եւ սպասում է պատասխաններին:

Իսկ ինչից հետո է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ սպաների պահեստազորի սպաների միությանը, նրանց անվանել էր «խոպանչիների բրիգադ», ինչպես նաեւ նշել էր, որ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ հասկանալու համար՝ քանի երկրի «շպիոն» են նրանք: Ընդհանրապես, վարչապետի խոսքերից կարելի էր հասկանալ, որ նա «խոպանչիներ», դավաճաններ ու լրտեսներ է համարում ԱԱԾ ներկա ու նախկին բոլոր աշխատակիցներին, բայց առանձնապես նշում է սպաների միության մասին, քանի որ նրանք են համարձակություն ունեցել խոսել, քննադատել:

Այս հայտարարությունից հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքեց, բայց բավականին մեղմ:

Պարզվում է՝ միությունում որոշել են մեղմ պատասխանել ոչ թե նրա համար, որ վախենում են Նիկոլ Փաշինյանից կամ խուսափում են, այլ միությունում քննարկման ժամանակ սպաները, ճիշտ գնահատելով իրավիճակը, հասկացել են, որ վարչապետը այդ կերպ փորձում է շեղել հանրության ուշադրությունը հիմնական թեմայից, այն է՝ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթից, որի մասին վարչապետը խոսել էր իր ելույթում ու ժամեր անց հերքել: Ուստի միությունում, իրավիճակը գնահատելով, չեն ցանկացել արհեստական օրակարգ մտցված եւ իրենց վերաբերող այդ թեման շահարկման առարկա դարձնել: Սակայն  օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միությունը կոնկրետ քայլի է գնացել, եւ հայտարարությունից անմիջապես հետո դիմել են ԱԱԾ:

Այս կառույցին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ միությունը գրավոր կամ բանավոր կոնկրետ հարցեր է ուղղել եւ սպառիչ պարզաբանում պահանջել, թե վարչապետի հայտարարության համար ի՞նչն է առիթ եղել, եւ կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված եղել ելույթը:«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից, թե արդյո՞ք դիմել են ԱԱԾ, գրավո՞ր են դիմել, թե՞ բանավոր, սակայն միությունից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, թե՝ բավարարվեք միության էջում արված հայտարարությամբ: Ինչեւէ,  օրաթերթը կշարունակի իր հետաքննությունը՝ հասկանալու համար՝ ի վերջո ԱԱԾ-ն նման դիմում ստացե՞լ է, թե՞ ոչ եւ, եթե ստացել է, ապա ի՞նչ է պատասխանել:

Տրամաբանորեն ենթադրվում է, որ ԱԱԾ-ից պատախանը ստանալուց հետո միությունը օբյեկտիվ գնահատական կհնչեցնի՝ վարչապետի վերոհիշյալ հայտարարության առիթով;

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ