Մանիպուլյացիա՝ գրված նոյեմբերի 9-ի «անվերապահ աջակցության» սցենարիստների կողմից
2020 թ․ նոյմեբերի 9-ի երեկոյան՝ այն ժամերին, երբ Հայաստանի և Արցախի համար կործանարար կապիտուլյացիոն համաձայնագրի վերջին տեխնիկական դետալներն էին հստակեցվում, հայկական սոցցանցային տիրույթում ՀՀ դե-ֆակտո վարչապետին «անվերապահ աջակցելու» ֆլեշմոբ էր։ Ինչպես գրել է ամերիկացի քաղաքագետ Հանս Նոելը, քաղաքականության մեջ «խոտն ինքն իրեն չի աճում»։ Նման, այսպես կոչված, հանրային աջակցության ֆլեշմոբերը երբեք ինքնաբուխ և ինքնանպատակ չեն […]