29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մանիպուլյացիա՝ գրված նոյեմբերի 9-ի «անվերապահ աջակցության» սցենարիստների կողմից

2020 թ․ նոյմեբերի 9-ի երեկոյան՝ այն ժամերին, երբ Հայաստանի և Արցախի համար կործանարար կապիտուլյացիոն համաձայնագրի վերջին տեխնիկական դետալներն էին հստակեցվում, հայկական սոցցանցային տիրույթում ՀՀ դե-ֆակտո վարչապետին «անվերապահ աջակցելու» ֆլեշմոբ էր։ Ինչպես գրել է ամերիկացի քաղաքագետ Հանս Նոելը, քաղաքականության մեջ «խոտն ինքն իրեն չի աճում»։ Նման, այսպես կոչված, հանրային աջակցության ֆլեշմոբերը երբեք ինքնաբուխ և ինքնանպատակ չեն լինում և այդպիսին չէին նաև նոյեմբերի 9-ի երեկոյան՝ կապիտուլյացիայից ժամեր առաջ։Այս մասին գրում է

    Հայկական ալիքը

Ի տարբերություն նախորդի՝ այս անգամ հերթական կապիտուլյացիայի անոնսը ՀՀ դե-ֆակտո վարչապետը բաց կերպով հնչեցրեց դե-ֆակտո ԱԺ ամբիոնից։ Սեպտեմբերի 14-ին, երբ թշնամին ռմբակոծում էր ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնաչությանը, և շարունակում էր խորանալ ՀՀ սահմաններից ներս՝ հերթական զոհերի և կորուստների համար մեկ պատասխանատուն և մեղավորը ինքնավստահ տոնով հայտարարում էր, որ պատրաստվում է ստորագրել հերթական կապիտուլյացիան։ Այսինքն՝ տվյալ պահին սահմանում կանգնած և կյանքի գնով հնարավորինն ու անհնարն անող հայ զինվորի թիկունքում ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարում էր, որ լինելու է հերթական պարտությունն ու նվաստացումը և որ, ըստ էության, այն զոհողությունը, որին գնում են սահմանին կանգնած զինվորներն անիմաստ է, կամ, իրենց լեզվով ասած՝ «հանուն ոչնչի»։
Այս հայտարարությանը հետևած արդարացի ցասումը հասարակության մի ստվար զանգվածի ուղղորդեց դեպի Բաղրամյան պողոտա և հանրապետության հրապարակ։ Ցույցերի կազմակերպվածության և ենթադրյալ կազմակերպիչների հարցը մի կողմ թողնելով՝ նպատակը թերևս ակնհայտ էր՝ թույլ չտալ հերթական կապիտուլյացիան։ Նոյեմբերի 9-ի «անվերապահ աջակցության» երկրորդ արարը, որ ուղղորդվում էր իշխանության և յուր արբանյակների կողմից,սկսեց տարածվել ցանցերում, այս անգամ՝ «պատերազմի ժամանակ ցույց չեն անում» կարգախոսով։ Հանրության մի շերտ, չտիրապետելով իրեն հրամցվող «դոգմայի» հիմնավորումներին և չխորանալով դրանց ճշմարտացիության մեջ, լծվեց այդ թեզը տարածելու և ցույցի դուրս եկած քաղաքացիներին թիրախավորելու գործին։
Այժմ փորձենք հասկանալ այդ թեզի տրամաբանությունը, ինչն իր հերթին կօգնի հասկանալ թե՛ ցույցի դուրս եկած քաղաքացիների նպատակը, և թե՛ ամեն գնով քաղաքական հայերի մոբիլիզացիան խոչընդոտող իշխանական պրոպագանդայի տրամաբանությունը։

Այսպես՝ «պատերազմի ժամանակ ցույց չեն անում» թեզն իր հիմքում ունի արտաքին վտանգի պարագայում երկրի ներսում տուրբուլենտություն չստեղծելու և արտաքին սպառնալիքին դիմակայել փորձող սուբյեկտին, այսինքն՝ իշխանությանը, չխանգարելու լիովին տրամաբանական պնդումը։ Այսինքն՝ խնդրում առկա է երեք փոփոխական՝
արտաքին սպառնալիքը,

վերջինիս դիմակայել փորձող իշխանությունը, որը միակ պատասխանատուն է իր պետության և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և միակ իրավասուն՝ բոլոր ռեսուրսներն այդ նպատակի համար մոբիլիզացնելու,
երկրի ներսում տուրբուլենտություն ստեղծող սուբյեկտը՝ ընդդիմությունը։
Այժմ բանաձևը կիրառենք մեր ունեցած իրավիճակի համաշարում։ Առկա է արտաքին սպառնալիք՝ Ադրբեջանը պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։ Սակայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները խուսափում են կատարվողը պատերազմ որակելուց՝ անվանելով այն «սահմանային միջադեպեր», չեն հայտարարում պատերազմական դրություն, չեն ապահովում մոբիլիզացիա և շարունակում են խոսել «խաղաղության օրակարգի» մասին։ Զավեշտն այն աստիճանի է, որ Ջերմուկի քաղաքապետն Ամուլսարի գրավման վտանգի մասին հարցին պատասխանել է՝ «թող վերցնեն»։ Այսինքն՝ առաջին փոփոխականն իրականում առկա է, սակայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները մերժում են այդ իրականությունը։ Երկրորդ փոփոխականը՝ արտաքին սպառնալիքին դիմակայել փորձող սուբյեկտը, ըստ էության, բացակայում է, նաև այն պատճառով, որ այդ պատասխանատվությունը կրող սուբյեկտը մերժում է արտաքին սպառնալիքի մասշտաբներն ու լինելիությունը։ Արտաքին սպառնալիքին դիմակայող եզակի սուբյեկտ այս պահին հանդիսանում է հայկական բանակը, որը, ինչպես նշված էր վերևում, ստանում է հարված մեջքից՝ կապիտուլյացիոն համաձայնագրի կնքման ելույթների և մոբիլիզացիայի բացակայության տեսքով։ Այսինքն՝ հավասարման էությունը փոխվում է, և երրորդ փոփոխականը, այն է՝ երկրի ներսում տուրբուլենտություն ստեղծող սուբյեկտը՝ կլինի դա համակարգված ընդդիմության, թե ինքնաբուխ խմբերի տեսքով, իրականում ոչ թե խանգարում է իշխանությանը համապատասխան դիմադրություն կազմակերպելուն և ՀՀ քաղաքացիների շահերը պաշպանելուն, այլ խանգարում է վերջինիս՝ հայ ժողովրդին հերթական պարտությանը տանելուն։ Այլ հարց է, որ հասարակության լայն շերտերի բնական դիմադրությունը տեսնելուց հետո ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ու վերջինիս արբանյակները լծվեցին այդ հերթական պարտության տանելու մասին հայտարարությունը դե-ֆակտո ԱԺ ամբիոնից որպես «թյուրըմբռնում» ներկայացնելուն։

Այսպիսով՝ այն թեզը, թե իբր ՀՀ դե-ֆակտո վարչապետի հրաժարականի պահանջն այս պայմաններում տեղին չէ, կամ ցույցերը թուլացնում են Հայաստանի դիրքերը սահմանին կամ բանակցային սեղանի շուրջ, հերթական ուղղորդված տեղեկատվական դիվերսիան է հայ ազգի դեմ՝ միտված վերջինիս անորոշ և անօգնական վիճակը երկարաձգելուն և հերթական կապիտուլյացիան կնքելու պրոցեսը հեշտացնելուն։ Դժվար է պատկերացնել որևէ այլ բան, որ ավելի մեծ հարված է եղել սահմանին կանգնած զինվորի թիկունքին, քան ՀՀ դե-ֆակտո վարչապետի ինքնախոստովանական ելույթը։ Այսպիսով՝ տվյալ իրավիճակում ցույցերն ու հրաժարականի պահանջը թե՛ ռազմական, թե՛ բանակցային ճակատում բեկում ապահովելու սակավ հնարավորություններից մեկն է։ Մնացածը տեղեկատվական մանիպուլյացիա է՝ գրված նոյեմբերի 9-ի «անվերապահ աջակցության» սցենարիստների կողմից։
Քնարիկ Ջալաթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ