20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե արդեն փորձության մեջ ենք, աղոթում ենք Աստծուն, որպեսզի հաղթական դուրս գանք

Վերջերս մի աղջկա հետ խոսում էինք հավատքից, եւ մի քիչ սրտնեղությունից ու չհասկացվածությունից` մի հարց ուղղեց ինձ, թե ինչու կարող է անմեղ երեխան հիվանդանալ։ Երբ շարունակեցինք զրույցը, քննարկեցինք տարբեր պատճառներ եւ պատճառահետևանքային կապեր եւ որ շատ կարևոր է երեխայի բժշկվելը այս պահին, քան թե պատճառներ փնտրելը, չնայած որ երբեմն պատճառները վերացնելուց է հարցերը լուծվում, իրեն խորհուրդ տվեցի, որ եթե Աստծուց են օգնություն ակնկալում, ապա պետք է աղոթեն` դիմեն Աստծուն բժշկության համար, քահանա կանչեն, որ Հաղորդություն տա, օրհնված ջուր, յուղ։ Նա ինձ պատասխանեց. 《Դե վիճակն այդքան էլ վատ չի》։
Այսինքն` իրենք իրենց ուժերով էլ գլուխ կհանեն էլի, իսկ Աստծուց ուղղակի ակնկալում էր իմանալ, թե ինչու է էդ անմեղ երեխուն հիվանդացրել ու իրենց էլ նեղություն տվել։ Իսկ Աստծուն օգնության համար դիմելն էլ իր համար` էն որ էլ հույս չկա, ուղղակի մի հատ էլ նման բաները կարող են փորձել էլի, “նա ֆսյակի սլուչի”։
Սա խի’ստ աստված֊Ա’ն֊ճանաչողություն է եւ խիստ մոլորություն։
Դե, բնականաբար ես խորհուրդ տվեցի, որ նախ` աղոթում ենք, որ շատուշատ փորձություններից հեռու մնանք, ինչն իսկապե’ս օգնում է, իսկ երկրորդ` եթե արդեն փորձության մեջ ենք, աղոթքով դիմում ենք Աստծուն, որպեսզի հաղթական դուրս գանք, ոչ թե որ մահամերձ ենք ու էլ ոչինչի հույս չկա։

#Ուսուցիչը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ