ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ: Մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին. Փաստ
Թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից:
Բանն այն է, որ առկա հակամարտային բարդ վիճակը և ներքաղաքական ծանր ճնշումները մեծապես անհանգստացնում են քպականներին, ուստի մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին, որպեսզի հանկարծ ու իշխանությունը չանցնի ընդդիմությանը: Թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ։
Հիմա քննարկվում է այդ դեպքում սեփական թեկնածուին առաջադրելու և խորհրդարանում վարչապետ ընտրելու տարբերակը: Ըստ թերթի տեղեկությունների, ամենաակտիվը քննարկվում է Սուրեն Պապիկյանի անունը: Բայց այստեղ էլ կա «աշխարհաքաղաքական» կողմնորոշումների բախում, քանի որ ՔՊ-ում բոլորը չեն արևմտամետ: Թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ քննարկվող «ֆորս-մաժորային» տարբերակներից է նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը։
Մանրամասներին եւ այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: