25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2020

Հրապարակվել է ՄԻԵԴ–ի անբեկանելի վճիռը` Ադրբեջանը պետք է պատժի մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին

Եվրոպական դատարանը հոկտեմբերի 12-ին, քննարկելով Մեծ Պալատի կողմից «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Այս մասին ֆեյսբուքյան հարթակում շտապել է տեղեկացնել Մարդու […]

Վաղվանից՝ տանը։ Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, հաշվի առնելով՝ կորոնավիրուսային նոր հիվանդության՝ այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի […]

ՀՀ ԱԳՆ–ն նախազգուշացնում է․ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, […]

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր […]

«Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի»․ Սիրիական աղբյուր

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիկաների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ջիհադիստական խմբավորումների անդամների շարքերում զոհերի քանակը հասել է 119-ի: Դիակներից 78-ը արդեն […]

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել ու վախեցնել. մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք. ՀՀ վարչապետ

Այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է, դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին ու հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման», – ասաց […]

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է. Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունն ու ապագան», – ասաց վարչապետը։ Նա ասաց՝ խոնարհվում է բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, ծնողների առջև։ ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Արցախի […]

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վաչե Մանուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի