19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղը ժամը 14:00 Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվելու է Արմեն Աշոտյանի դեմ կարված արդեն «հնամենի» գործով հերթական նիստը: Սա որևէ կապ չունի նախորդ ամսվա խայտառակ ու շինծու դատավարության հետ, սա տարիներ ի վեր ձգվող, հին քաշքշուկների հերթական արհեստական պրոցեսն է։

Փաստն այն է, որ գործող վարչախումբը ստեղծել է քաղաքական տեռորի մի այլանդակ մեխանիզմ՝ Աշոտյանին գցելով դատական անվերջանալի շրջապտույտների մեջ։

Նպատակը մեկն է՝ կեղծ ու հորինված մեղադրանքներով, էժանագին պիտակավորումներով փորձել վարկաբեկել սկզբունքային քաղաքական գործչին։

Ես չգիտեմ, թե իշխանական կեղտոտ քարոզչությունը և այս իրավական տրագիկոմեդիան դեռ որքան կշարունակվեն, կամ ինչպես կազդեն միամիտ ու իշխանական էժանագին «կտերին» հեշտությամբ հավատացող զանգվածների վրա, բայց մի բան ակնհայտ է՝ նույնիսկ նմանատիպ հյուծիչ, քայքայիչ ու բիրտ մեթոդներով անգամ անհնար է «սրբագրել» կամ փոխել Արմենի կենսագրությունը, անհնար է նվազեցնել նրա քաղաքական կշիռը կամ սահմանափակել նրա ազդեցիկ խոսքը։

Դա բացառված է։

Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, իսկ քաղաքական բանտախցերով ու դատական ֆարսերով նրան լռեցնելու փորձերը դատապարտված են կատարյալ ձախողման»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ