18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

2000 տարի առաջ Ներոնն էլ էր իշխանությունը հաճախ ընկալում որպես բեմ. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեսարանների մարդ է։ Նրա համար քաղաքականությունը ոչ թե պետական կառավարում է, այլ անընդհատ բեմադրվող դրամատիկ շոու, որտեղ ինքը մշտապես գլխավոր դերակատարն է։ Յուրաքանչյուր նոր ճգնաժամ կամ աղմկահարույց զարգացում նա միանգամից վերածում է հերթական տեսարանի, որի առանցքում դարձյալ ինքն է։

Ի դեպ՝ 2000 տարի առաջ Ներոնն էլ էր իշխանությունը հաճախ ընկալում որպես բեմ, իսկ սեփական կերպարը՝ որպես գլխավոր ներկայացում։ Երբ երկրի ներսում իրավիճակը լարվում էր, նրա համար առաջնայինը ոչ թե խնդիրների լուծումն էր, այլ այն, թե ինչպես է ինքը երևում այդ ամենի ֆոնին։

Այսօր միայն կատարողն(ները) է փոխված, քանզի ցանկացած քաղաքական լարվածություն՝ լինի ներքին, թե արտաքին, Փաշինյանի համար ոչ թե վտանգ է, այլ միջավայր, որտեղ նա փորձում է վերարտադրել իր գլխավոր հերոսի կերպարը։ Եվ այդ ամենն ուղեկցվում է նույն՝ «ներոնյան ժպիտով», որը կարծես արտահայտում է ոչ թե պետության վիճակի նկատմամբ անհանգստություն, այլ մի յուրահատուկ անձնական բավարարվածություն՝ հասարակական պառակտման և ներքաղաքական անկայունության հաշվին»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ