09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է. Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունն ու ապագան», – ասաց վարչապետը։

Նա ասաց՝ խոնարհվում է բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, ծնողների առջև։

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Արցախի պաշտպանության բանակը, ծանր մարտերով մարդուժի ու տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակ՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ։

«Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրութուն, այս արձանագրումը չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այս տեղեկությունները փոխացում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու ժողովրդի հետ, ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը ու, մեր հաշվարկներով, ավելի քան մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ թուրք-ադրբեջանաաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ