03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Աշոտյանին փակեցին ընտրությունների մեկնարկից մեկ օր առաջ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբսուքյան իր էջում գրել է․
«Հենց նոր Հակակոռուպցիոն դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց իմ ընկեր Արմեն Աշոտյանի կալանքը։
Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Աշոտյանը ազատազրկված է մի գործով, որի քաղաքական ենթատեքստն այնքան ակնհայտ է, բացի այդ՝ այն վաղուց դադարել է ընկալվել որպես սովորական քրեական վարույթ։ Հունիսի 5-ից մեկնարկած այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ իրավապահ և դատական համակարգի միջոցով քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին։
Ասեմ, որ Արմենը ՀՀԿ-ի այն ներկայացուցիչներից է, ով վերջին տարիներին հետևողականորեն ձևավորել է իշխանության արտաքին և ներքին քաղաքականության ամենաբովանդակային քննադատությունը՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային հարթակներում։ Հատկանշական է, որ Աշոտյանին փակեցին ընտրությունների մեկնարկից մեկ օր առաջ, իսկ այդ շրջանում էլ ավելի էր սրվել նրա քաղաքական ասելիքը. հենց այդ նպատակով էլ գործի դրվեց այլ մեխանիզմ (շուրջ 25 ամիս արդեն կիրառված)։ Այդ պատճառով էլ այս գործը վաղուց միայն Արմենի մասին չէ. այն քաղաքական ուղերձ է ամբողջ ընդդիմադիր դաշտին՝ իշխանությանը և հատկապես գլխավոր ապալեգիտիմի ուղղված կտրուկ խսույթը, ինչպես և տեսնում ենք, լռեցվում է քրեական գործերով։
Այս պատմության ամենախոսուն կողմն այն է, որ իշխանությունը, որը ժամանակին խոստանում էր վերջ տալ ընտրովի արդարադատությանը, ամեն օր ճամարտակում է ազատ խոսքի մասին, այսօր ինքն է ամեն օր նոր ապացույցներ ներկայացնում, որ քաղաքական պատվերը կարող է շատ ավելի ուժեղ լինել, քան իրավունքը։
Համբերությու՛ն, ընկե՛ր ջան:
Ազատությո՛ւն, Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ