02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արմեն Աշոտյանը դրա վախերի վախն է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել ․
«Անգետը, նախանձը, չարը,անսերը, անհայրենիքը, անամոթը միշտ է նախանձել խելոքին, գիտակիցին, անդավաճանին, նվիրյալին, գրագետին։ Էս նախանձն է պատճառներից հիմնականը, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ, Արմեն Աշոտյանը երկրորդ անգամ հայտնվել է բանտում, հորինված, ապուշ, չեղած մի սին մեղադրանքով։ Իրական արմատը զուտ անհատական է, իրական պատճառը էն մեկի անհագուրդ ատելությունն է խելոք, գրագետ, հայրենասեր, ուժեղ մարդու հանդեպ։
Արմեն Աշոտյանը դրա վախերի վախն է, դա վախից է մարդկանց բռնել տալիս, վախից է ավելի ու ավելի եղկելի դառնում։
Իմ պայծառ ու սիրելի ընկեր Արմեն Աշոտյան, դու գիտես, ես եւս գիտեմ, մենք բոլորս համոզված ենք, սա էլ կանցնի ու արդարությունն ու ճիշտը վերջապես կհաղթեն։
Մենք կունենաք մեր երազանքի ռեալ իրականացումը եւ դա լինելու է նաեւ Արմեն Աշոտյան քաղաքական, պետական գործչի, կարգին հայի, կարգին քաղաքացու անդավաճան, անվերջ պայքարի շնորհիվ։
Այսօր սրանց «դատարանը» էլի փորձելու է դատել Արմեն Աշոտյանին․․․Սա էլ կանցնի, այսպես չի մնալու եւ մենք բոլորս տեսնելու ենք արդարության իրական դեմքը»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ