28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետևյալն է.

⁃ Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։

⁃ Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։

⁃ Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը (երևի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարությանը): Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։

⁃ Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավն առնվազն սատարում ունի թուրքերի և այլ արտաքին կենտրոններում։

Սա հայկական օրակարգ չէ, այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրրի արժեքների դեմ։

Սինիրլիօղլուն, ըստ էության, գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։

Սա ուղիղ միջամտություն է թե’ ՀՀ-ի և թե’ Հայ Եկեղեցու ներքին գործերին։

Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի, հասարակության և ինչու չէ նաև միջազգային հանրության կողմից։

Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։

Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ