26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2020

Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած պարտավորությունները, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջությամբ կատարել […]

Աղքատությունը գոյություն ունի որպես ամոթանք աշխարհին և որպես նշան նույն աշխարհի անարդարության

Աղքատությունը գոյություն ունի որպես ամոթանք աշխարհին և որպես նշան նույն աշխարհի անարդարության։ Աղքատության հիմնախնդիրը մեծապես առնչվում է անարդարությանը և դրանից բխող մարդու անօտարելի իրավունքների ոտնահարմանը։

Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում գտնվող մարտական տեխնիկան։ ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։ «Ադրբեջանը նման քայլի է գնացել ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի […]

Թուրքիան ոչ թե տարածքների խնդիր է դրել, այլ հայ բնակչության վերացման՝ ցեղասպանության․ ցեղասպանագետ/տեսանյութ/

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս պատերազմում ոչ թե տարածքների հարց է դրված, այլ հայկական բնակչության վերացման, ինչը ձեւակերպվում է մեկ տերմինով՝ ցեղասպանություն։ Իսկ այս ոճրագործությունից մեր հարեւանները՝ փորձագետի խոսքով, հեռու չեն։ Տարիներ շարունակ այս պետություններում փառաբանվել է Ռամիլ Սաֆարովը, ով կացնահարել է հայ քնած սպային, թուրքական հասարակությունը կերակրվել է […]

Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց ու դեռ փոխելու է, մեզ էլ է փոխելու

Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց ու դեռ փոխելու է, մեզ էլ է փոխելու։ Չգիտեմ` ինչպես ենք ապրելու, որ արժանի լինենք բոլոր նրանց, ովքեր մեր պետականության համար բառիս բուն իմաստով կյանք են տալիս։ Գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդականը՝ Տիգրան Աբրահամյանը։   

Տնտեսությունը լուրջ վնասներ է կրում։ Ի՞նչ անել․ Փաստ

Արցախին պարտադրված պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են ցանկացած տիպի գովազդային արշավները թե՛ թվային միջավայրում, թե՛ ավանդական մարքեթինգային ուղիներով։ Սա բխում էր հանրային պահանջից և որոշակի ուղերձներ էր պարունակում իր մեջ՝ դեպի առաջնագիծ բոլոր ռեսուրսներն ուղղելու առումով: Սակայն դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս վիճակը, իսկ գովազդի բացակայությունը, մասնագետների կարծիքով, արդեն իսկ վնաս […]

Քչերը գիտեն, որ համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջև։ Հեյդար Ալիեւն անձամբ ինձ խնդրում էր՝ ստորագրել․ Կազիմիրով

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- օրաթերթի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի