01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տնտեսությունը լուրջ վնասներ է կրում։ Ի՞նչ անել․ Փաստ

Արցախին պարտադրված պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են ցանկացած տիպի գովազդային արշավները թե՛ թվային միջավայրում, թե՛ ավանդական մարքեթինգային ուղիներով։ Սա բխում էր հանրային պահանջից և որոշակի ուղերձներ էր պարունակում իր մեջ՝ դեպի առաջնագիծ բոլոր ռեսուրսներն ուղղելու առումով:

Սակայն դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս վիճակը, իսկ գովազդի բացակայությունը, մասնագետների կարծիքով, արդեն իսկ վնաս է հասցնում բիզնեսին՝ իր հնարավոր հետևանքներով:

Այնինչ, ակնհայտ է, որ այս պարագայում առավել ամուր պետք է լինի թիկունքն ու տնտեսությունը: Օրերս հայտարարություն էին տարածել Հայաստանի թվային մարքեթինգային մասնագիտական համայնքի ներկայացուցիչները՝ նշելով, որ անհրաժեշտ է վերսկսել գովազդային արշավները:

Միևնույն ժամանակ նրանք շեշտել էին, որ հարգում են նաև «հակառակ տեսակետը պաշտպանող գործընկերներին, ովքեր խուսափում են այս օրերին գովազդային արշավներ իրականացնելուց։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ