10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել ու վախեցնել. մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք. ՀՀ վարչապետ

Այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է, դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին ու հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման», – ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց՝ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել ու վախեցնել։

«Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պետք է կերտենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ