27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2018

Պատգամավորներին զանգել եմ. փոխվարչապետը բացում է փակագծերը

Արտահերթ ընտրություններ միեւնույն է, լինելու են, եւ լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որն այդ պահին կգործի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ «Ես չեմ կարող կանխատեսել քվեարկության արդյունքներն այս անգամ, բայց նաեւ զանազան կողմերից հայտարարություններ եւ  հավաստիացումներ եմ լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստվում են […]

Հիշատակի արարողություն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 27-ի ողբերգության 19-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի այսօր մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորները, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված գործիչների հիշատակին: Հիշատակի արարողությանը ներկա էին նաև զոհված պետական գործիչների հարազատները՝ այդ թվում՝ […]

Ի պատասխան փոթորիկ կստանան. Փաշինյանը՝ տնտեսության մեջ «քամի ցանողներին» գիտի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», – ասաց Փաշինյանը։ […]

Վատից հետո եկավ ավելի վատը, ես նոր իշխանություն չեմ տեսնում.Պավլիկ Մանուկյան

Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը: «Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը […]

Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր հնարավորությունները /տեսանյութ/

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան հանրագրում  նշել է. «Արցախի բանակը շարունակում է կատարելագործել իր մարտավարամասնագիտական հնարավորությունները: Հատված ՊԲ «Տիգրանակերտ» ուսումնավարժական կենտրոնում անցկացված հերթական զորախաղերից»:  

Ճանապարհներին մերկասառույց է

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան եւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին առատ ձյուն է տեղում: Վանաձորում հորդառատ անձրեւները կարծես թե դադարել են, բայց տեղումները ձյան տեսքով շարունակվում են նշված հատվածներում: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ու Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինները արդեն իսկ իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վանաձորում ժամը 23-ի դրությամբ բազմաթիվ վարորդներ զբաղված են անվադողերի փոխարինմամբ:Լոռու մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին […]

Էնքան նամուս ու թասիբ ունեմ, ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ. Արմեն Սարգսյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

Քանի կասկածը կրծում է մեր սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու Հոկտեմբերի 27-ը, լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և ապագայում կամք է դրսևորելու, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք։ Դա ապագայում […]

Դժվար է տեսնել սեփական մեղքը

Աստված այսօր էլ կյանք պարգևեց, որպեսզի մեղավորներս գտնենք իրեն, շնորհակալություն հայտնենք, փառաբանենք և խնդրենք Նրանից ողորմություն: Դժվար է տեսնել սեփական մեղքը. Հաճույք է տեսնելուց հետո` զղջալ. Զորություն է զղջումից հետո լքել մեղքը. Ուրախություն է ունենալ այդ գիտակցությունը: Խաղաղություն է, երբ այն դառնում է կենսակերպ: Հնարավորություն է փոքրիկ քայլերով մոտենալ Աստծուն, Որը սպասում է մեզ. Փրկություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված