17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետությունն ապահովում էր, որ երեխաները կարողանան հանգիստ գնալ դպրոց․Դանիելյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ի որոշ պատգամավորներ դժգոհում են, թե դպրոցում «գրատախտակին գնալու» պահին ցուրտ էր։ Նրանց արժե հիշեցնել մի պարզ բան։
Օրինակ` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետությունն ապահովում էր, որ երեխաները կարողանան հանգիստ գնալ դպրոց ու համալսարան, սովորել, կրթություն ստանալ և «գնալ գրատախտակին» ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախում։
Այսօր՝ ձեր իշխանության տարիների ծանր ձախողումների հետևանքով, մենք անցել ենք պատերազմի, մարդկային մեծ կորուստների և Արցախի ամբողջական հայաթափման միջով։
Ուստի, «գրատախտակին գնալու» մասին խոսելուց առաջ արժե հիշել ամենակարևորը․ այսօր Արցախում այլևս չկա հայ աշակերտ, որը կարող է գնալ այդ գրատախտակին։
Սա արդեն ոչ թե դպրոցի ջերմաստիճանի, այլ պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության հարց է»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ