Ախր շատ ամոթալի վիճակ է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սեպտեմբերի 27-ից սեպտեմբերի 19
Արցախի հանձնման գործընթացը մտցրեցին «գործնական» փուլ, Արցախը հայազրկելու թշնամահաճո ծրագիրը մտավ իրականացման փուլ։ Պատերազմով չբավարարվեցին, չստացվեց ամբողջությամբ գլուխ բերել «հանձնարարականը», մի քիչ տազ արեցին ու կրկին հարձակվեցին, զոհեր, գերիներ, անհետ կորածներ։ Ամիսներ տեւած շրջափակումով, բլոկադայով չբավարարվեցին, հասկացան, որ անգամ սոված, անզեն, առանց օգնության, արցախցին չի հեռանա, կմնա ու կպահի իր տունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ից արդեն տրվեց վերջնական հրահանգը՝ փակել դռները, դուրս հանել հային իր տնից, արցախցուն՝ իր հայրենի տարածքից։
Էս ամեն ինչը մեր աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ, հազարումի հկների, միջազգային կոչվող կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների աչքի առաջ։
Ձայն-ծպտուն չեղավ։
Հիմա ունենք այն, ինչ չունենք։ Հիմա կա այն, ինչ չկա։
Բայց ասելիքս այլ է՝ իսկ դու, ես, մենք, ընդդիմության դաշտը գրավածները, հասարակությունը, ջահել ու ահել, ո՞նց ապրեցին սեպտեմբերի 27-ից սեպտեմբերի 19-ը։
Կո՞ւշտ եք, պի՞նդ եք, տե՞ղում եք․․․։
Իրո՞ք։
Զուտ հարց՝ ի՞նչ արեցինք, ի՞նչու չարեցինք․ թո՞ւյլ էինք, չուզե՞ցինք; Չէ, այդպես չէր։
Փորձեցինք, թույլ չեղանք, ուզեցինք։ Բայց, կար մի մեծ բայց՝ «ջանասիրությամբ» աշխատեցիք իրար դեմ, իրար միս կերաք, գժվեցիք, թե էս մեկը առաջ չգա, էն մեկը չխոսի, էն երրորդը որ գա, ես չեմ գա։ Այ, այդպես դարձաք ոչինչ ու անկարող։ Իրար դեմ աշխատելով բուն թիրախը մնաց ազատ ու անարգել շարունակեց իր սեւ գործը։ Մինչդեռ պետք էր ճռճռալու եւ խորոզանալու փոխարեն մեկ բան անել՝ մեկ բռունցք դառնալ, միասնական լինել, միավորել ուժերը։
Եթե կրկին մնանք այսպես փնթի-ցաքուցրիվ, եթե իրար միս ուտելու գործընթացը շարունակվի, իմացեք, նիկոլը հավերժ կմնա վարչապետի աթոռին։ Իսկ մենք դա չենք ուզում, չեք ո՞ւզում, չէ՞։
Հիմա ամեն մեկս մեզ հարց տանք՝ ի՞նչով էինք զբաղված սեպտեմբերի 27-ից սեպտեմբերի 19-ը։
Իսկ ա՞յսօր, 2026-ի սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 27-ը ի՞նչ ենք անելու։ Տղերք, տղա եղեք, քաղաքականությունը ղզիկների համար չէ։ Ախր շատ ամոթալի վիճակ է»։











































