04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ճանապարհներին մերկասառույց է

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան եւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին առատ ձյուն է տեղում: Վանաձորում հորդառատ անձրեւները կարծես թե դադարել են, բայց տեղումները ձյան տեսքով շարունակվում են նշված հատվածներում:

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ու Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինները արդեն իսկ իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Վանաձորում ժամը 23-ի դրությամբ բազմաթիվ վարորդներ զբաղված են անվադողերի փոխարինմամբ:Լոռու մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ ժամը 23:00-ի դրությամբ մարզում դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են նաեւ Դիլիջանի ոլորանները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ