13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Էնքան նամուս ու թասիբ ունեմ, ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ. Արմեն Սարգսյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

Քանի կասկածը կրծում է մեր սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու Հոկտեմբերի 27-ը, լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և ապագայում կամք է դրսևորելու, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք։ Դա ապագայում կերևա, բայց որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կուզենա և ցանկություն ունի չբացահայտված էս տեսակի ոճիրներ բացահայտելու, այդ կամքն ունի», – ասաց Արմեն Սարգյանը։

Նա նշեց, որ այս պահին անձամբ որևէ մեկին չի տեսնում որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատու։

«Եթե իմանամ, որ անձամբ որևէ մեկը կատարել է, և ինքն է կատարել, էնքան նամուս ու թասիբ ունեմ, ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ», – ասաց Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանն ասաց, որ մինչ այս կամ չեն ցանկացել, որ բացահայտվի ոճրագործությունը, կամ կա շահերի բախում. «Կամ կան պետությունների շահերի բախում, որոնք կարող են նաև թույլ չտալ կամ չցանկանալ, որ բացահայտվի»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ