23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2018

Խոզը հոշոտել է իրեն շուկա տանող ֆերմերին

Չինական Լյուպանիշույ քաղաքում խոզը սպանել է ֆերմերին, որը նրան խոզերի շուկա էր տանում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը։ Տղամարդը Լյուպանիշույ էր եկել հարևան Յուննան նահանգից և 15 խոզ էր բերել վաճառքի համար։ Հաջորդ առավոտյան նրա անշնչացած մարմիը գտել է եղբայրը, որը ֆերմերի հետ միասին էր եկել։ Դին ընկած է եղել խոզանոցի […]

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը

Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները: […]

Ամերիկուհին դատի է տվել Facebook-ին՝ հարձակման համար

Տեխասի բնակչուհին հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Facebook-ի,– հաղորդում է Reuters-ը։ փաստաթղթերում հայցվորը պնդում է, որ սոցցանցը բավական ջանքեր չի գործադրում իր լսարանին պաշտպանելու համար։ Մասնավորապես, հայցվորի կարծիքով, հաշիվների հաստատման մեխանիզմը թույլ չի տալիս պարզել գրանցված օգտատերերի իրական անձը։ Բացի այդ, Facebook-ը չի զգուշացնում իր լսարանին այն մասին, որ իր հարթակում կարող է մարդկանց առևտրով […]

ՀՔԾ-ն պահանջում է Աշոտյանից

Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․ “Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. “Հիմա “Ազատություն” ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն”: Ա. Աշոտյանին առաջարկում ենք […]

Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի լքել է դահլիճը /տեսանյութ/

Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։ Iravunk.com-ի հաղորդմամբ՝ հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։  

Ինչ հիվանդությունների մասին կարող են «պատմել» եղունգները

Պատկերացրեք, որ մի օր առավոտյան դուք կարող եք արթնանալ ու տեսնել, որ ձեր եղունգներն ահավոր վիճակում են՝ դրանք դարձել են անգույն, եղունգների վրա առաջացել են հորիզոնական հաստացումներ (պալարներ), կամ դրանք լիովին շերտավորված են: Եղունգների բնականոն կառուցվածքի  բացասական փոփոխությունները / եղնգային թիթեղի բացասական բջիջերի գոյացումը/  կարող են շատ բան խոսել մարդու առողջության մասին: Հաճախակի եղնգային թիթեղում […]

Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում […]

Չի՞ կարող դուխով ասի

Զարմանում եմ, մեր վարչապետը ուսումնասեր է, Սուրբ Գիրք կարդացող, լեզուներ սովորող. չի՞ կարող նախարարներից ոմանց գոնե միջին կրթության մարդ դարձնելու ուղղորդի: Եվ դուխով ասի.- աղջիկ ջան, պարոն Տեր Հայր ասելը անպատշաճ է: Կամ մյուսին թե՝ տղա ջան, մարիխուննա ծխել քարոզելն ու բյուջեն դրա վաճառքի եկամտից լցնելու երազանքը ո՛չ միայն հանցամտություն է, այլ նաև այլասերվածություն՝ պետական […]

Նույն ձեռքը գործում է Հայաստանում

ՄԱԿ-ը հրապարակել է նոր հրահանգ, երեխաներին 5 տարեկանից մանկապարտեզներից ուսուցանել սեռական դաստիարակություն և գենդերային հավասարություն։ Ծնողների դժգոհությունները ոչ մի արդյունք չեն տվել։ Հիմա դե ասեք, որ ամբողջ մարդկության դեմ սատանան չէ կանգնած հոգիները նրան վաճառածների հետ։ Նույն ձեռքը գործում է Հայաստանում, եթե այն չկտրվի, մեր ազգը նրանց հետ գնալու է կործանման։ Լորա Հովհաննիսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված